նախագծի մասին
Chemikhma.ge ‹‹Միջազգային թափացիություն՝ Վրաստան»- ի կողմից ստեղծած կայք էջ է, որի նպատակն է օգնել Վրաստանի քաղաքացիներին 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին կատարել իրենց ցանկացած ընտրությունը:
Կայք էջում տեղադրված է հատուկ հարցաթերթ, որը կազմված է հանրային քաղաքականության հետ կապված 32 փակ հարցերից: Տրված է նաև այդ հարցերին Վրաստանում գործող 9 հիմնական քաղաքական կուսակցությունների տված պատասխանները:*
- Միասնական Վրաստան՝ ժողովրդավարական շարժում
- Միացյալ ազգային շարժում
- Եվրոպական Վրաստան՝ Ազատության շարժում
- Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի
- Նոր Վրաստան քաղաքական պլատֆորմ (ռազմավարություն շինարար)
- Վրաստանի լեյբորիստական կուսակցություն
- Ալեկո Էլիսաշվիլի՝ Քաղաքացիներ
- Արդարության համար
- Լելո Վրաստանի համար
Ընտրողն ունի նույն հարցաթերթը լրացնելու հնարավորություն, որը կօգնի կողմնորոշվել, թե իր տեսակետը որ քաղաքական կուսակցության տեսակետին է առավել համապատախանում: Բոլոր հարցերին պատասխանելուց հետո կայք էջը սպառողին ցույց կտա արդյունքը, թե որ քաղաքական կուսակցության հետ քանի տոկոսանոց համընկնում ունի:
Տոկոսային համընկնումը հաշվվում է հետևյալ կերպ՝ եթե կոնկրետ հարցի վերաբերյալ կայք էջի սպառողի և քաղաքական կուսակցության պատասխանները լրիվ նույնն են, այդ հարցից կուսակցությանը կտրվի 100%: Եթե ընտրողի և կուսակցության պատասխանները լրիվությամբ չեն համընկնում, սակայն նման են, կուսակցությանը տրվում է 75%, իսկ այն դեպքում, երբ ընտրողի և կուսակցության պատասխանները նշանակալիորեն տարբերվում են միմյանցից, կուսակցությանը տրվում է 0 % : Օրինակ՝ վերցնենք հետևյալ հարցը և դրա ենթադրյալ պատասխանները.
Պե՞տք է բարձրացնել, թե՝ ոչ թոշակային տարիքը?
- այո
- ոչ
- այո, միայն տղամարդկանց համար
- այո, միայն կանանց համար
- Ոչ, ընդհակառակը, պետք է իջեցնել
Ենթադրենք քաղաքական կուսակցությունը այդ հարցին պատասխանել է «ա» (այո): Եթե կայք էջի սպառողը նույն հարցին նմանապես կպատասխանի՝ «ա», այդ հարցում այդ ընտրողը կունենա կուսակցության հետ 100% - անոց համընկնում: Եթե ընտրողի պատախանը, օրինակ, կլինի «գ» (այո, միայն տղամարդկանց դեպքում), դա նշանակում է, որ իր և կուսակցության պատասխանները ոչ լրիվ, սակայն մասամբ համընկնում են, քանի որ երկուսն էլ համամիտ են թոշակային տարիքի աճին: Այս դեպքում ընտրողի համընկնումը կուսակցության հետ կլինի 75%, իսկ եթե ընտրողը կասի «բ» (ոչ), կամ՝ «ե» (ոչ, ընդհկառակը, պետք է իջեցնել), պատասխանների համընկնումը կլինի 0% :
Հարցաթերթը լրիվությամբ լրացնելուց հետո բոլոր հարցերի արդյունքները գումարվում են և ստացված թիվը բաժանվում է 32-ի, այսինքն՝ հարցերի քանակին, որի արդյունքում հաշվվում է միջին տոկոսային համընկնումը կայք էջի սպառողի և յուրաքանչյուր քաղաքական կուսակցության միջև:
* Հարցաթերթն ուղարկվեց այն քաղաքական կուսակցություններին, որոնք ըստ NDI-ի հասարակական կարծիքի վերջին հետազոտության ունեին գոնե 1%-անոց աջակցություն՝ «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Միասնական Վրաստան - ժողովրդավարական շարժում», «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան ՝ շարժում հանուն ազատության», «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի», «Քաղաքական պլատֆորմ Նոր Վրաստան» (Ռազմավարություն՝ շինարար)», «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», «Ալեկո Էլիսաշվիլի՝ քաղաքացիներ», «Հանուն արդարության» և « Լելո Վրաստանի համար»:
Հարցաշարի պատասխանները չեն տրամադրել «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» և «Վրաց հայրենասերների դաշինք» քաղաքական կուսակցությունները: