Կանանց կենսաթոշակային տարիքը սկսվում է 60 տարեկանից, իսկ տղամարդկանցը՝ 65 տարեկանից: Տեղեկատվություն աշխարհի տարբեր երկրներում գործող կենսաթոշակային տարիքի շեմերի մասին կարող եք ստանալ այս հղումով
Աշխատանքի տեսչություն՝ պետական մարմին, որը երկրի մասշտաբով վերահսկում է աշխատանքային օրենսդրության պահպանումը և անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների կիրառումը: Աշխատանքային օրենսդրության պահպանումը ներառում է՝ աշխատանքային պայմանների վերահսկում, աշխատանքային պայմանագրերի համապատասխանության ստուգում աշխատանքային օրենսգրքին, աշխատանքային խտրականության փաստերի բացահայտում և այլն:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Աշխատանքի անվտանգության մասին» օրենքը, որը վերահսկիչ մարմնին իրավունք է տալիս ցանկացած պահի ստուգել տեսչությանը ենթարկվող ցանկացած աշխատավայր ՝ առանց նախնական ծանուցման:
Վերահսկիչ մարմինը կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել խախտման դեպքում: Օրենքը տարածվում է տնտեսական գործունեության բոլոր ոլորտների վրա:
2019-ին պետական հատվածում աշխատում էր շուրջ 300 հազար մարդ, ինչը կազմում է հանրապետությունում աշխատողների ընդհանուր թվաքանակի 17,7% -ը (ներառյալ ինքնազբաղվածները):
Այժմ Վրաստանի օրենսդրությունը աշխատազուրկներին նպաստ չի տրամադրում
Վրաստանի նախագահի 1999 թվականի հունիսի 4 –ի N351 հրամանի համաձայն Վրաստանում մինիմալ աշխատավարձը կազմում է 20 լարի
Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող, մահվան նախորդող փուլում գտնվող մարդու կյանքի կանխամտածված ընդհատում է իր իսկ խնդրանքով: Վրաստանի օրենսդրությամբ ՝ էվթանազիայի իրականացումը կամ դրան մասնակցելը արգելվում է: Աշխարհի տարբեր երկրներում էվթանազիայի կանոնակարգման մասին տեղեկատվություն տեսեք այս հղումով
2019 թվականին Վրաստանում գործարկվեց մասնակի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Քաղաքացիների կողմից խնայված գումարը (եկամտի 2%) և պետության կողմից ավելացված միջոցները (նույնպես եկամտի 2%) և գործատուի կողմից ավելացված միջոցները (նույնպես եկամտի 2-2 տոկոսի չափով) տնօրինվում են հատուկ կենսաթոշակային ֆոնդի կողմից, որը հավաքագրում է որոշակի տոկոսադրույք և այն կվերադարձվի քաղաքացինրին թոշակի անցնելուց հետո։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր վարձատրություն են ստանում պայմանագրի արդյունքում, ավտոմատ կերպով ընդգրկվում են կենսաթոշակային սխեմայի մեջ.
Աբորտը բժշկական պրոցեդուրա է, որի արդյունքում պտղի հեռացման ճանապարհով արհեստականորեն դադարեցվում է հղիությունը: Վրաստանի օրենսդրության համաձայն, աբորտը թույլատրվում է միայն հղիության առաջին երեք ամիսների ընթացքում, այն բանից հետո, երբ հղի կինը հարցազրույց է ունեցել բժշկական հաստատությունում և լրացել է մտորումների համար տրամադրված 5-օրյա ժամկետը։ Եթե հղիությունից անցել է ավելի քան երեք ամիս, աբորտը թույլատրվում է միայն բժշկական և սոցիալական ցուցումների հիման վրա, որոնց ցանկը որոշվում է Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի հրամանով: Աշխարհի տարբեր երկրներում աբորտների կարգավորման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս այս ինտերակտիվ քարտեզը.
Վրացական օրենսդրությունը չի արգելում ազարտային և շահույթային խաղերը, թեև արգելվում է 21 տարեկանից ցածր անձի մուտքը խաղատուն և (կամ) խաղային ակումբ, իսկ մինչև 18 տարեկան անձի համար`մուտք գործել խաղային ավտոմատների սրահ և շահումով խաղերի տեղ և (կամ) մասնակցել ազարտային խաղերին (ընդ որում համակարգա- էլեկտրոնային եղանակով ազարտային խաղերին).
Տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննումը սկսվել է 2018 թվականի հունվարի 1-ից և 2019 թվականի հունվարից այն դարձել է պարտադիր բոլոր կատեգորիաների մեքենաների համար: Ըստ կանոնների, ստուգումներ չեն պահանջվում 4 տարեկանից ցածր տրանսպորտային միջոցների համար `4-ից 6 տարեկան` երկու տարին մեկ, 6-ից 8 տարեկան՝ երկու տարին մեկ, և յուրաքանչյուր տարի՝ 8 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների համար.
Քվոտաները նպատակ ունեն խրախուսել կանանց մասնակցությունը քաղաքականությանը:
Հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանը ընդունեց փոփոխություն ընտրական օրենսգրքում, որով խորհրդարանում գենդերային պարտադիր քվոտաներ մտցվեցին: Օրենքի համաձայն.
2028-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության ցուցակում յուրաքանչյուր չորս թեկնածուներից առնվազն մեկը պետք է լինի հակառակ սեռի:
2028-2032 թվականներին կուսակցության կողմից անցկացվելիք ընտրություններում յուրաքանչյուր երեք թեկնածուներից առնվազն մեկ թեկնածու պետք է լինի հակառակ սեռի.
Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում `մինչև 2028 թվականը կայանալիք ավագանու ընտրությունները, յուարաքանչյուր երկու թեկնածուներից մեկը պետք է լինի հակառակ սեռի:
Աշխարհի տարբեր երկրների խորհրդարանում գենդերային քվոտաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ այս հղումով։
2002 թ. հոկտեմբերի 14-ին Վրաստանի պետության և Վրաստանի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու միջև ստորագրվեց սահմանադրական համաձայնագիր (կոնկորդատ), որը եկեղեցուն շնորհեց մի շարք արտոնություններ: 2009 թվականից ի վեր ֆինանսների նախարարության կողմից Վրաստանի պատրիարքարանին հատկացված միջին տարեկան ֆինանսավորումը 25 միլիոն լարի է:
Բացի այդ, սովետական տոտալիտար ռեժիմի ընթացքում կրած նյութական և բարոյական վնասի փոխհատուցման նպատակով 2014 թվականից պետական բյուջեից ֆինանսավորվում են իսլամական, հրեական, հռոմեական կաթոլիկ և հայ առաքելական կրոնական կազմակերպությունները: Այդ նպատակով 2020 թվականին պետությունը հատկացրեց 4,600,000 լարի։
Բացի այդ, կոնկորդատը ուղղափառ եկեղեցու համար ենթադրում է այլ արտոնություններ, օրինակ, եկեղեցու կողմից արտադրված արարողակարգային ապրանքներ՝ դրա արտադրությունը, ներմուծումը, մատակարարումը և նվիրատվությունը, ինչպես նաև ոչ տնտեսական նպատակներով գույքն ու հողը ազատվում են հարկերից:
2020 թվականին հանրային հեռարձակման ֆինանսավորումը կկազմի 68.7 միլիարդ լարի
2013 թ․ հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք «գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության վերաբերյալ»։ Նշված փոփոխությունների հիման վրա օտարերկրացին մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության (այդ թվում՝ ժառանգական) իրավունք չուներ։ Նշված դրույթը Վրաստանի սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, հետևաբար այդ տեսանկյունից ոչ մի օրինակարգային սահմանափակում չիրականացվեց։
2017 թվականին Վրաստանի սահմանադրության մեջ մտցված փոփոխությունների համաձայն 19-րդ հոդվածին ավելացավ կանոն, որը հողին տվեց հատուկ նշանակության ռեսուրսի կարգավիճակ, որը կարող է լինել միայն Վրաստանի քաղաքացու սեփականությունը։ Սահմանադրությունը, նաև պահանջում է հողի սեփականության իրավունքը կարգավորել օրգանական օրենքով, որն ընդունվել է 2019 թվականին։
Վրաստանի օրենսդրության համաձայն, 18-ից 27 տարեկան Վրաստանի ցանկացած քաղաքացի (տղամարդ), որը գտնվում է կամ պետք է լինի զինվորական հաշվառման տակ և իրավունք չունի ազատվել զինվորական ծառայությունից կամ հետաձգել այն, ենթակա է զինվորական ծառայության: Զորակոչմամբ ծառայության անցած ժամկետային զինծառայողը ծառայում է բանակում 12 ամիս։
Վրաստանի «Ազատության խարտիայի մասին» օրենքն արգելում է կոմունիստական տոտալիտար և ֆաշիստական գաղափարախոսություն կրող խորհրդանշանների, հուշարձանների, արձանների, գրառումների, անվանումների հրապարակայնորեն կիրառումը: Այսպիսի խորհրդանշանների վերացման նպատակով հատուկ կազմած հանձնաժողովը դիմում է լիազորված անձին: Հանձնաժողովի դիմելու դեպքում լիազորված անձը պարտավոր է ոչնչացնել կոմունիստական տոտալիտար և/կամ ֆաշիստական խորհրդանշանները
Ներկայումս համընդհանուր առողջապահական ծրագիրը չի տարածվում Վրաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր օգտվում են մասնավոր բժշկական ապահովագրության փաթեթից կամ ունեն բարձր եկամուտ ՝ տարեկան ավելի քան 40 000 լարի: 2017 թվականից համընդհանուր առողջապահական ծրագրին ավելացվել է դեղորայքի բաղադրիչը:
Վրաստանի Սահմանադրական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 30-ի և 2018 թվականի հուլիսի 30-ի որոշումների համաձայն՝ մարիխուանայի փոքր չափաբաժինների օգտագործումն այլևս չի համարվում օրենքի խախտում:
Աշխարհի տարբեր երկրներում թմրամիջոցների քաղաքականության մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում։
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2014 թվականի մարտին բռնակցեց Ուկրաինայի մի մասը՝ Ղրիմի թերակղզին: Պատժամիջոցները հիմնականում ներառում են Ռուսաստանի կառավարությանը մերձավոր անհատների և ընկերությունների ակտիվների սառեցում, արգելում որոշակի կարևոր տեխնոլոգիաների վաճառք Ռուսաստանին և այլն:
Այդ ժամանակից ի վեր պատժամիջոցների բովանդակությունն ու մասշտաբները բազմիցս փոխվել են տարիների ընթացքում:
Ռուսաստանն իր իմպերիալիստական նպատակներին հասնելու համար ակտիվորեն օգտագործում է քարոզչության տարբեր տարրեր: Ռուսական քարոզչությունը հատկապես մեծ խնդիր է հետխորհրդային տարածքի այն երկրների համար, որոնք տարբեր ձևերով փորձում են պաշտպանվել դիտավորյալ ապատեղեկատվությունից:
2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո, Ուկրաինան արգելեց իր տարածքում ռուսական որոշ ալիքների հեռարձակում: Ավելի ուշ՝ 2016-ին, Ուկրաինան արգելափակեց ռուսական առաջատար սոցիալական լրատվամիջոցների կայքերը: 2018 թվականի փետրվարի 12-ին Մոլդովայում ուժի մեջ մտավ օրենք, որով արգելվում էր ռուսական լրատվական և քաղաքական հեռուստաալիքների հեռարձակումը: Լատվիան նույնպես ինտենսիվորեն պայքարում է ռուսական քարոզչության դեմ: Այս երկրի կառավարությունը 2016-ին 6 ամսով սահմանափակեց Rossiya-RTR հեռուստաընկերության հեռարձակումը, իսկ Sputnik- ի հեռարձակումն ընդհանրապես արգելեց:
Դպրոցներում հանրային կրթությունը բաժանված է երեք մակարդակի ՝ տարրական, բազային և միջնակարգ: Տարրական մակարդակ ենթադրում է 1-ից 6-րդ դասարան, բազայինը՝ 7-ից 9-րդ, իսկ միջնակարգը` 10-ից 12-րդ դասարան:
«Հանրային կրթության մասին» Վրաստանի օրենքի համաձայն հանրակրթական ուսումնական գործընթացն անթույլատրելի է օգտագործել կրոնական ինդոկտրինացիայի, պրոզելիտիզմի (հավատաորսություն) կամ բռնի ձուլման նպատակներով: